Կանաչ աշխարհ
Էչևերիա (Echeveria)
Էչևերիան սուկուլենտ բույս է, հաստլիկների (Crassulaceae) ընտանիքից: Տարածված է Մեքսիկայում, ԱՄՆ-ում (Տեխասից Կալիֆորնիա), Պերուում: Էչևերիան անցողուն, բազմամյա կարճահասակ բույս է, երբեմն կիսաթփեր են կարճ ճյուղավորված մսոտ ցողունով: Տերևները դասավորված են խիտ, պարույրաձև` ստեղծելով վարդակ: Երբեմն տերևի ծայրերին կարելի է նկատել կարմրավուն նստվածք: Էչևերիայի տարբեր տեսակները տարբեր պաշտպանիչ ծածկ ունեն`մի մասը մոխրա-սպիտակ նստվածք, մյուսները ` մազմզոտ: Դա օգնում է բույսին պաշտպանվել արևի ուղիղ ճառագայթներից:
Ծաղկման շրջանում Էչևերիայի միջից դուրս է գալիս երկար (երբեմն մինչև 90 սմ) ծաղկաբեր, որի վրա առաջանում են վրձնաձև կամ հովանոցաձև ծաղկաբույլեր`կարմրանարնջագույն կամ կարմրադեղին ծաղիկներով:
Ժողովրդի մեջ հաճախ այս բույսը անվանում են «քարե ծաղիկ»,«քարե վարդ»,«կանաչ վարդ»:
Տեսակները
Echeveria, Սպիտակամազ էչևերիա (Echeveria leucotricha), Փայլուն էչևերիա, Կուզածաղիկ էչևերիա, Դերենբերգի էչևերիա, նրբագեղ էչևերիա,Լաուի էչևերիա,Պեակոցկու էչևերիա, բարձաձև էչևերիա,Շոյի էչևերիա և այլն:
Խնամքը
Լուսավորությունը.բոլոր էչևերիաները լուսասեր են, դիմանում են արևի ուղիղ ճառագայթներին, ուժեղ արևի տակ պաշտպանիչ մոմածածկը ավելի է հաստանում, որից տերևները դառնում են սպիտակաերկնագույն կամ մոխրաերկնագույն, իսկ ծայրերը կարմրում են, շոգից տերևները հնարավոր է կնճռոտվեն և ամբողջ վարդակը սեղմվի:
Ջերմաստիճանը. Գարնան-ամռան ընթացքում էչևերիան կարող է դիմանալ բարձ ջերմաստիճանի, սակայն լավագույնը մոտ 22-27°С ջերմաստիճանն է: Ձմռանը գերադասում են 0-8°С, բայց կդիմանա նաև սովորական բնակարանի ջերմաստիճանին (18-20°С) :
Օդի խոնավությունը. էչևերիան լավ է տանում չոր օդը և կարիք չունի ցողման, դեռ ավելին ցողելը կարող է վնասել նրա արտաքին տեսքին:
Ջրելը. գարնանն ու ամռանը էչևերիային ջրում են չափավոր, ջրելու միջակայքում հողը մինչև թաղարի հատակը պիտի չոր լինի: Բույսը չի սիրում շատ խոնավություն: Աշնան և ձմռան ընթացքում ջրել հարկավոր է հազվադեպ: Ջրելու ահազանգ կարող է լինել տերևների ջրազրկումը: Հարկավոր է հետևել, որ ջուրը չընկնի վարդակի մեջ, դա կարող է բույսը փտեցնել:
Սնուցումը. գարնան-ամռան ընթացքում էչևերինան պարարտացնում են ամիսը մեկ, կակտուսների համար նախատեսված պարարտանյութերով, նշված չափի կեսով: Աշնանը և ձմռանը չեն սնուցում:
Տեղափոխումը. Բույսը տեղափոխում են ամեն տարի, թաղարի հատակին հարկավոր է լավ դրենաժ, թաղարները պետք է սաղր լինեն:
Ծաղկումը. լավագույն պայմանները էչևերիայի ծաղկման համար 15-18°С ջերմաստիճանն է և 12-13 ժամյա կարճ օր 50 օրվա ընթացքում: Տարբեր տեսակների համար կարճ օրերի քանակը կարող է փոփոխվել, իսկ բույսը պետք է մեծ լինի մեկ տարեկանից:
Բազմացումը. էչևերիան բազմանում է տերևներով, կտրոններով, վարդակներով, սերմերով: Կիսաթփերը` ծայրի ցողուններով:
Հիվանդություններն ու վնասատուները.Առավել հաճախ վարակվում են որդերով, ջրի ավելցուկից արմատները փտում են և բույսը մեռնում է, շատ ջրելու հետևանքով առաջանում է նաև բորբոս: Բարձր ջերմաստիճանից վարակվում են թաղիքով և որդնալվիճով:
08.01.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ